26 հոկտեմբերի 2018 - 17:53 AMT
Երևանի փոխքաղաքապետերի թեկնածուները հայտնի են

Երևանի ավագանու հոկտեմբերի 29-ի նիստի օրակարգում ընդգրկված են Երևանի փոխքաղաքապետեր նշանակելու մասին որոշման նախագծերը:

Առաջին փոխքաղաքապետի պաշտոնում առաջադրված է Ավագանու անդամ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:

Քաղաքապետի մյուս երեք տեղակալի պաշտոնում առաջադրվել են Տիգրան Վիրաբյանը, Սերգեյ Հարությունյանը, Հայկ Սարգսյանը:

Ավելի վաղ, Կամո Արեյանն ազատվել էր Երևանի առաջին փոխքաղաքապետի պաշտոնից:

Սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու ընտրություններում 81%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, որի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանն օրենքի ուժով դարձել է Երևանի քաղաքապետ: