Gazeta.ru. ԱՄՆ-ն զենքով է գայթակղում Հայաստանին

Gazeta.ru. ԱՄՆ-ն զենքով է գայթակղում Հայաստանին

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն զենքով է գայթակղում Հայաստանին: Այդ մասին գրում է ռուսական Gazeta.ru-ն՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցին Հարավային Կովկաս, մասնավորապես Հայաստան:

Պարբերականը նշում է, որ Բոլթոնը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է, որ «եթե երկընտրանքի խնդիր լիներ ռուսական և ամերիկյան զենք գնելու միջև, ապա ինքը կնախընտրեր վերջին տարբերակը»:

«Ճիշտ է մեծ հավանականություն չկա, որ Հայաստանը կլսի այդ կոչը՝ Երևանին գոհացնում են առաքումները ՌԴ-ից, որը շարունակում է մնալ ՀՀ գլխավոր ռազմական դաշնակիցը տարածաշրջանում: Ինքը Փաշինյանն արդեն մի քանի անգամ հանդիպել է ՌԴ նախագահ Պուտինի հետ և մտադիր չէ փչացնել հարաբերությունները Մոսկվայի հետ»,-գրում է հոդվածի հեղինակը:

Նշվում է, որ Թրամփի օգնականը և Հայաստանում, և Ադրբեջանում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Ինչպես նշում է պարբերականը, ԱՄՆ-ն, ինչպես և ՌԴ-ն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, սակայն Թրամփի վարչակազմը չի կարևորել բանակցային գործընթացը և ջանում է հատուցել կորցրածը՝ տեսնելով ռուսական դիվանագիտության ակտիվացումը տարածաշրջանում: Ինչպես հայտարարել է Բոլթոնը, ԱՄՆ-ն հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Նշվում է, որ ամերիկացի դիվանագետը ասել է, որ ԱՄՆ-ն անհրաժեշտ է համարում այնպիսի արդյունք գրանցել, որը կգոհացնի և Ադրբեջանին, և Հայաստանին՝ հաշվի առնելով «տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը»: Ըստ հոդվածի հեղինակի, Բոլթոնի հենց այս խոսքերն են բնութագրում նրա այցը՝ ԱՄՆ-ն ի դեմս Հարավային Կովկասի 3 պետության տեսնում է իր քաղաքական և տնտեսական ուժի գործադրման կարևոր տարր մի տարածաշրջանում, որը կարևոր է ինչպես Մոսկվայի, այնպես էլ, Թեհրանի համար:

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է, որ «եթե երկընտրանքի խնդիր լիներ ռուսական և ամերիկյան զենք գնելու միջև, ապա ինքը կնախընտրեր վերջին տարբերակը»:

«Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան ամեն դեպքում ավելի լավն է, քան ռուսականը: Այնպես որ, ուզում ենք դիտարկել այդ հնարավորությունը (ՀՀ-ին զենք վաճառելու-խմբ.): Կարծում եմ, որ այն ավելացնում է Հայաստանի հնարավորւթյունները, երբ այն ամբողջովին կախված չէ մեկ գերտերությունից։ Ես հասկանում եմ աշխարհագրական դիրքի և պատմական իրողությունների հետ կապված հարցերը, բայց կարծում եմ՝ ժամանակն է լավատես լինելու, որ Հայաստանը կարող է ավելի տեսանելի լինել համաշխարհային ասպարեզում: ԱՄՆ-ը Հարավային Կովկասը ռազմավարական առումով շատ կարևոր տարածաշրջան է համարում է։ Այնպես որ, Հայաստանի հետ հարաբերությունների բարելավելը շատ բարձր առաջնահերթություն է ԱՄՆ վարչակազմի համար», - ասել է նա:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---