ՀՀ-ն նահանջել է խոսքի ազատության վարկանիշում 2017-ի դեպքերի պատճառով27 հոկտեմբերի 2018 - 14:09 AMT PanARMENIAN.Net - «Լրագրողներ առանց սահմանի» (Reporters Without Borders) միջազգային իրավապաշտպան կազմակերպության խոսքի ազատության վարկանիշում Հայաստանը 180 երկրի շարքում զբաղեցրել է 80-րդ հորիզոնականը՝ մեկ սանդղակով նահանջելով 2017 թվականի ցուցանիշի համեմատ։ Զեկույցը կազմելիս, հեղինակները դիտարկել են նախահեղափոխական Հայաստանի խոսքի ազատության ոլորտի զարգացումներն ու օրենսդրությունը։ Նշվում է, որ տպագիր մամուլը բազմազան է և բևեռացված, հետաքննական լրագրությունը «ծաղկում է» առցանց տիրույթում, սակայն բազմակարծության մակարդակով հեռաձակող ԶԼՄ-ները հետ են մնում։ «Օրենսդրական նախաձեռնություններով տեղեկատվության հասանելիության իրավունքի սահմանափակումը և պետական ինստիտուտների թափանցիկության նվազեցումը մտահոգիչ են։ Ավելի քան 30 դատական հայց է ներկայացվել Sut.am կայքի դեմ՝ կապված ընտրակեղծարարության դեպքերի հետ։ Լրագրողների նկատմամբ ֆիզիկական հարձակումների դեպքում հիմնականում անպատժելիություն է դրսևորվել», - ասվում է զեկույցում։ Հարևան Ադրբեջանն ու Վրաստանը զբաղեցրլ են համապատասխանաբար՝163-րդ և 61-րդ հորիզոնականները։ Վարկանիշը գլխավորում է Նորվեգինա, եզրափակում՝ Հյուսիսային Կորեան։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |