ԱՄՆ-ն Մեքսիկայի հետ սահմանին զորք կտեղակայի27 հոկտեմբերի 2018 - 12:53 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը հավանություն է տվել Մեքսիկայի հետ սահմանին զորքի տեղակայմանը՝ ապօրինի ներգաղթյալների հոսքի դեմ պայքարելու նպատակով: Ըստ տվյալների, Մեթիսը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ քանակի մասին է խոսքը, այդ հարցն ավելի ուշ կլուծվի, գրում է «Վեդոմոստին» Reuters-ի վրա հղումով: Հոկտեմբերի 25-ին Մեքսիկայի հետ սահմանին զորք տեղակայելու մտադրության մասին իր Twitter-ում գրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Այս արտակարգ իրավիճակում ես զորք կուղարկեմ: Ներգաղթյալները կկանգնեցվեն»,-ասել է նա: Ավելի ուշ Թրամփը գրել էր. «Քարավանների մարդկանց՝ հետ դարձեք, մենք թույլ չենք տալիս ապօրինի մուտքն ԱՄՆ: Վերադարձեք ձեր երկիր և, եթե ուզում եք, դիմեք քաղաքացիություն ստանալու համար, ինչպես անում են միլիոնավոր այլ մարդիկ»: Ըստ գործակալության աղբյուրների, Թրամփը մտադիր է 800-1000 զինվորական գործուղել սահման: Սակայն, ըստ գործակալության, նրանք չեն կարողանա մասնակցել սահմանապահների աշխատանքին՝ դա արգելված է օրենքով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |