Քոչարյանի խոսնակն ու «Տաշիրի» սեփականատերը՝ հայ-ռուսական նոր հարթակի անդամներ

Քոչարյանի խոսնակն ու «Տաշիրի» սեփականատերը՝  հայ-ռուսական նոր հարթակի անդամներ

PanARMENIAN.Net - ՀՀ և ՌԴ մի շարք հայտնի հասարակական գործիչներ և գործարարներ, որոնց թվում են նաև «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը և այլոք Զատուլինի պաշտոնական կայքում հանդես են եկել ՌԴ և ՀՀ հանրություններին ուղղված ուղերձով՝ նոր հարթակի ստեղծման մասին: Նոր հարթակը կոչվելու է «Լազարևյան ակումբ» և հանդիսանալու է երկու երկրների քաղաքացիների կամավոր միավորում:

«Եվ Ռուսաստանը, և Հայաստանը պետք է հզոր լինեն՝ հաղթահարելու համար արտաքին և ներքին մարտահրավերները: Պատահական չէ, որ իրենց անկախության բոլոր փուլերում ՌԴ-ն և ՀՀ-ն սատարել են միմյանց, որի հաստատումն է համատեղ մասնակցությունն ԱՊՀ-ին, Եվրասիական տնտեսական միությանը, ՀԱՊԿ-ին: Նման իրավիճակում արդյունավետ կարող են լինել միայն համատեղ, երկկողմ և բազմակողմ գործողությունները:

Սակայն դա բավարար չէ, հատկապես հիմա: Կենսական նշանակություն ունի ոչ ֆորմալ շփումնրի հաստատումը երկու պետությունների ներկայացուցիչների միջև գիտության, մշակույթի, պետական և հասարակական ոլորտներում, ինչպես նաև բիզնես կառույցներում»,-ասվում է ուղերձում:

Նշվում է, որ ուղերձի հեղինակները հանդես են գալիս բանավեճերի նոր, ազատ, ոչ ֆորմալ հարթակի՝ «Լազարևյան ակումբի», ստեղծման նախաձեռնությամբ, որտեղ ՀՀ և ՌԴ տարբեր ոլորտների ներկայացուցիչները կհանդիպեն և կարծիքներ կփոխանակեն, ինչը կնպաստի երկու երկրների քաղաքացիական հասարակությունների միջև երկխոսության խորացմանը:

Ենթադրվում է, որ ակումբը ՌԴ և ՀՀ քաղաքացիների կամավոր միավորում կդառնա, որոնք կինքնակազմակերպվեն սատարելու համար հայ-ռուսական երկխոսությանն ամենատարբեր մակարդակներում , ինչպես նաև գիտական, աշխատանքային, գործարար կապերը պահպանելու և ամրապնդելու նպատակով:

Նախատեսվում է, որ հանդիպումների ժամանակ փորձագիտական և վերլուծական գնահատական կտրվի երկկողմ և բազմակողմ հարաբերություններին Կովկասի տարածաշրջանում, կանցկացվեն ակումբի անդամների հավաքներ՝ քննարկելու համար տարածաշրջանային և գլոբալ քաղաքականության, տնտեսության, պատմության և մշակույթի ակտուալ խնդիրները: Նախատեսվում է նաև երկկողմ աշխատանքային խմբերի նիստեր անցկացնել:

Նշվում է, որ ակումբն աշխատելու է բաց և հրապարակային՝ կազմակերպելով հանդիպումներ, կլոր սեղաններ, հասարակական լսումներ ՌԴ-ում և Հայաստանում: Ակումբը բաց է համագործակցության համար ինչպես պետական և հասարակական կազմակերպությունների, այնպես էլ անհատ անձանց հետ:

Ուղերձը ստորագրել են նաև ԱՎԻԼՈՆ ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Կամո Ավագումյանը, լրագրող և հեռուստահաղորդավար Ռոման Բաբայանը, հասարակական գործիչ, գրող Զորի Բալայանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը, արտակարգ և լիազոր դեսպան, ՌԴ ԱԳՆ վետերանների միության նախագահ Վլադիմիր Կազիմիրովը և այլոք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---