Երևանցի կնոջը մեղադրանք է առաջադրվել նախկին ամուսնու ՖԲ գաղտնաբառը փոխելու համար27 հոկտեմբերի 2018 - 15:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու դեպքով մեղադրանք է առաջադրվել 40-ամյա կնոջը, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ 2017 թվականի Երևան քաղաքի մի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ մեկ այլ անձ զրկել է իրեն Facebook սոցիալական ցանցում գտնվող իր անհատական էջը տնօրինելու հնարավորությունից՝ փոխելով գաղտնաբառը։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական, դատավարական և այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, վերջինիս առնչությունը տուժողի հետ։ Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ Facebook սոցիալական ցանցում գտնվող իր անհատական էջը տնօրինելու հնարավորությունից տղամարդուն զրկել է նրա ծանոթ կինը, ում հետ նախկինում նա ապրել էր համատեղ։ Նախնական տվյալներով՝ բաժանվելուց հետո կինը մուտք է գործել նախկին քաղաքացիական ամուսնու էլեկտրոնային փոստը, փոխել գաղտնաբառը, ապա իր տիրապետման տակ գտնվող էլեկտրոնային փոստի օգնությամբ հասանելիություն ձեռք բերել նրա՝ Facebook սոցիալական ցանցի անհատական էջին, փոխել գաղտնաբառը: Այդպիսով` տղամարդը զրկվել է իր էջն օգտագործելու հնարավորությունից: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 40 -ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |