Գյումրիի մանկապատանեկան մարզադպրոցի նախկին տնօրենը 17 մլն դրամ է յուրացրել

Գյումրիի մանկապատանեկան մարզադպրոցի նախկին տնօրենը 17 մլն դրամ է յուրացրել

PanARMENIAN.Net - Ոստիկանությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Գյումրիի աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում կատարվել են չարաշահումներ, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի հետ գործակցության արդյունքում պարզվել է, որ մարզադպրոցի նախկին տնօրեն, ներկայումս փոխտնօրեն Յաշա Եղիազարյանը 6 հոգու հրամանագրել է որպես բժիշկ, պահակ, մարզիչ ու բանվոր, սակայն նրանք իրականում աշխատանքի չեն հաճախել, և 2013 թվականից առ այսօր նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձերը՝ ավելի քան 17 միլիոն դրամը յուրացվել է:

Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---