Սահմանախախտ է ձերբակալվել. Մինչ ՀՀ հասնելը աֆղանցին 3 սահման է հատել

Սահմանախախտ է ձերբակալվել. Մինչ ՀՀ հասնելը աֆղանցին 3 սահման է հատել

PanARMENIAN.Net - Հայաստանում ռուս սահմանապահները սահմանախախտ են ձերբակալել հայ-թուրքական սահմանին: Նա Աֆղանստանի քաղաքացի է: Այդ մասին հայտնում է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը:

Սահմանախախտը, հավանաբար, կենսական լավ պայմանների որոնումներում 3 սահման է հատել մինչ Հայաստան հասնելը՝ նա հատել է Պակիստան-Աֆղանստան, Աֆղանստան-Իրան և Իրան-Թուրքիա սահմանները: Սահմանախախտին ձերբակալել են Արտաշատի սահմանապահ ջոկատի հատվածում՝ Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու համար:

Սահմանախախտը փոխանցվել է իրավասու մարմիններին բոլոր հանգամանքները պարզելու նպատակով:

Ավելի վաղ Հայաստան-Թուրքիա սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելիս անհայտ անձանց խումբ էր ձերբակալվել:Վերջին շրջանում ակտիվություն է գրանցվում հայ-թուրքական սահմանին: Հոկտեմբերի կեսին 3 օրում սահմանն ապօրինի հատելու փորձի համար 6 մարդ է ձերբակալվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---