ՊՆ-ն հորդորում է հեռախոսով չքննարկել զինծառայությանն առնչվող թեմաներ (վիդեո)

ՊՆ-ն հորդորում է հեռախոսով չքննարկել զինծառայությանն առնչվող թեմաներ

PanARMENIAN.Net - Զինծառայության ընթացքում բջջային հեռախոսից օգտվելու արգելքն այլևս չի գործում, սակայն անվտանգության նկատառումներով, զինծառայողներին թույլատրվում է ունենալ բացառապես տեսագրելու, ձայնագրելու, լուսանկարելու հնարավորություն և համացանցի հասանելիություն չունեցող բջջային հեռախոս։ Այդ մասին ասվում է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի տարածած տեսանյութում:

Պաշտպանության նախարարությունը հորդորում է՝ բջջային հեռախոսազրույցների ժամանակ ցուցաբերել զսպվածություն, չքննարկել զինվորական ծառայությանն առնչվող թեմաներ՝ անզգուշորեն չդառնալով գաղտնի տեղեկատվության արտահոսքի պատճառ։

Ժամկետային զինծառայողների և նրանց հարազատների մշտական հեռախոսային կապն ապահովելու նպատակով պաշտպանության նախարարի հրամանի համաձայն ժամկետային զինվորական ծառայության ընթացքում բջջային հեռախոսից օգտվելու արգելքն այլևս չի գործում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---