Կանադայում մահացել է Ցեղասպանությունը վերապրած 106-ամյա հայուհին

Կանադայում մահացել է Ցեղասպանությունը վերապրած 106-ամյա հայուհին

PanARMENIAN.Net - Կանադայի Տորոնտո քաղաքում 106 տարեկանում հեռացել է կյանքից Հայոց ցեղասպանության վերջին ականատեսներից մեկը՝Սիրվարդ Քուրդյանը:

«Սիրվարդը 2 տարեկան էր, երբ նրա հայրը և Էրզրումի բոլոր տղամարդիկ դաժանորեն սպանվեցին: Այդպես սկսվեց նրա գաղթի ճամփան՝ մոր, քույրերի և եղբայրների հետ, սկզբից իրաքյան Մոսուլ, հետո՝ Սիրիա, Հալեպ»,-գրում է Կանադայում հրատարակվող Horizon Weekly հայկական պարբերականը:

Սիրիայում Սիրվարդն ամուսնացել է հայազգի Խաչիկ Քուրդյանի հետ, իսկ 1990-ականների սկզբին նրանք ընտանիքով տեղափոխվել են Կանադա:

Ավելի վաղ հայտնի դարձավ Ցեղասպանությունը վերապրած վերջին հայաստանաբնակի՝ 105-ամյա Սիլվարդ Աթաջյանի մահվան մասին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---