Հռչակագիր. Թեհրանն ու Անկարան «սատարում են ԼՂ կարգավորմանն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»

Հռչակագիր. Թեհրանն ու Անկարան «սատարում են ԼՂ կարգավորմանն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները Ստամբուլում հռչակագիր են ընդունել՝ նշելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում», հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:

Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովը, Մևլութ Չավուշօղլուն և Մոհամմեդ Ջավադ Զարիֆը ընդունել են հռչակագիրը հոկտեմբերի 30-ին կայացած հանդիպումից հետո:

«Նախարարները նշել են, որ պարտավորվում են չմիջամտել ներքին գործերին և կարգավորել բոլոր հակամարտութունները խաղաղ ճանապարհով, պահպանելով միջազգային իրավունքի նորմերը՝ հատկապես հարգանք դրսևորելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված պետական սահմանների անձեռնմխելիության հանդեպ: Այդ համատեքստում մեկ անգամ ևս շեշտվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարևորությունը վերոնշյալ սկզբունքների հիման վրա»,-ասվում է հռչակագրի տեքստում, որը տարածել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Իրանի ԱԳՆ-ն պարբերաբար հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհը միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա երկկողմ բանակցությունների շրջանակում պետք է լինի:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---