Թրամփը մտադիր է չեղարկել ԱՄՆ-ում ծնված երեխաներին տրվող քաղաքացիությունը

Թրամփը մտադիր է չեղարկել ԱՄՆ-ում ծնված երեխաներին տրվող քաղաքացիությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հրամանագիր ստորագրել, որը կբացառի քաղաքացիության շնորհումն ԱՄՆ-ում ծնված երեխաներին: Այդ մասին նա ասել է ամերիկյան Axios ինտերնետ ռեսուրսին:

«Ինչ անհեթեթություն՝ մենք միակ երկիրն ենք աշխարհում, ուր մարդիկ գալիս են, երեխա են ունենում և այդ երեխան փաստացի դառնում է ԱՄՆ քաղաքացի: Դա անհեթեթ է և դրան պետք է վերջ դրվի»,-ասել է Թրամփը, գրում է «Վեդոմոստին»:

Նա նշել է, որ այդ դրույթը չեղարկելու համար ինքը ստիպված չի լինելու փոփոխություն կատարել սահմանադրության մեջ՝ բավական կլինի միայն հրամանագիր ստորագրել: Այն հարցին, թե քննարկել է նա արդյոք այդ հարցը խորհրդականների հետ, Թրամփը դրական պատասխան է տվել: «Հրամանագիրը մշակման փուլում է: Մենք ընդունելու ենք այն»,-ասել է ԱՄՆ նախագահը:

Ըստ ԱՄՆ սահմանադրության 14-րդ փոփոխության, ԱՄՆ-ում ծնված բոլոր անձինք ԱՄՆ և իրենց բնակության նահանգի քաղաքացիներ են հանդիսանում: Bloomberg-ը նշում է, որ նախագահի այն նկատառումը, որ ԱՄՆ-ն միակ այդպիսի երկիր է, այնքան էլ ճիշտ չէ, քանի որ այդպիսի օրենք չկա Եվրոպայում, բայց գործում է Կանադայում, Մեքսիկայում, Բրազիլիայում և Արգենտինայում: Թրամփն օտարերկրացիներին ավտոմատ կարգով քաղաքացիություն շնորհելուն դեմ էր արտահայտվում դեռևս նախընտրական շրջանում: Այն ժամանակ նա Twitter-ում գրել էր, որ ԱՄՆ-ում ամեն տարի ծնվող երեխաների 7,5%-ը կամ 300.000-ն ապօրինի ներգաղթյալների երեխաներ են՝ դա անվանելով «խենթություն»: «Դրան պետք է վերջ տրվի: Անթույլատրելի է և սխլա»,-ասել է նա:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---