Շվեդիայի խորհրդարան հանրագիր է ներկայացվել, որով կոչ է արվում չխոչընդոտել Հայոց ցեղասպանության ճանաչմանը

PanARMENIAN.Net - Շվեդիայի հայկական ասոցիացիաների միությունը, Միության նախագահ Վահանգն Ավեդյանի նախաձեռնությամբ, 10 լեզուներով մի խնդրագիր է հրապարակել, հասցեագրված Շվեդիայի խորհրդարանի անդամներին, որով կոչ է արվում ազդել երկրի ԱԳՆ հանձնաժողովի որոշման վրա, որը առաջարկել է խորհրդարանին ու կառավարությանը չճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը:



«Այսօր Շվեդիան միջազգային ասպարեզում հայտնի է որպես մարդու իրավունքների պաշտպան: Շվեդիայի իշխանությունները պետք է համապատասխանեն այդ հեղինակությանը եւ հրաժարվեն ցանկացած տիպի ուրացումից: Շվեդիայի կառավարությունը պետք է աշխատի օգնել Թուրքիային դառնալ առավել ժողովրդավարական երկիր, առերեսվել իր պատմության հետ եւ ճանաչել ճշմարտությունը, այլ ոչ թե զբաղվել ինքնախաբեությամբ: Այսօր հայերի, ասորիների եւ Պոնտոսի հույների ցեղասպանությունների մասին վկայող փաստերն այնքան ակնհայտ են, որ ոչ մի լուրջ քաղաքկան գործիչ չի կարող որպես պատրվակ բերել որեւէ հետազոտության արդյունքները եւ խուսափել այդ ցեղասպանությունների փաստի ճանաչումից: Հետազոտությունների վրա հիմնված փաստերի ճանաչումից հրաժարվելը համազոր է ժխտման»,-ասվում է ուղերձում:



Փաստաթղթում նաեւ ասվում է, որ այս դիմումը ստորագրած մարդիկ չեն կասկածում, որ Օսմանյան Թուրքիայում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իշխանությունների կատարած հանցագործությունները քրիստոնյաների եւ այլ փոքրամասնությունների դեմ, ցեղասպանություն են: «Չնայած, որ հետազոտությունները պետք է շարունակվեն եւ կշարունակվեն, սակայն առկա տեղեկատվությունը միանգամայն բավարար է»,-ասվում է կոչ-դիմումում: Փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել Հոլոքոսթի եւ Ցեղասպանության հետազոտությունների ոլորտի 60 ականավոր փորձագետներ: Հունիսի 11-ին Շվեդիայի խորհրդարանում հանդիպում տեղի կունենա, այս հարցը քննարկելու նպատակով:



  • Հանրագրի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---