Վարչապետի ընտրության հարցն ԱԺ-ում կքննարկվի նոյեմբերի 1-ին31 հոկտեմբերի 2018 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի ընտրության հարցն ԱԺ-ում կքննարկվի նոյեմբերի 1-ին: Ինչպես ասվում է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության մեջ, հարցը կքննարկվի իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում «Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում», - ասվում է հայտարարության մեջ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ Հանրապետական խմբակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու և չի պատրաստվում կողմ քվեարկել Փաշինյանի թեկնածությանը։ Ազգային ժողովի պատգամավորների 1/3-ի ստորագրությամբ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրվել է նոյեմբերի 1-ին կայանալիք վարչապետի ընտրության 2-րդ փուլի համար:Փաշինյանին առաջադրել են ԵԼՔ, «Ծառուկյան» խմբակցությունները և ՀՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավորները: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |