Նաոմի Ուոթսը կնկարահանվի «Գահերի խաղի» փրիքվելում31 հոկտեմբերի 2018 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի դերասանուհի Նաոմի Ուոթսը կնկարահանվի «Գահերի խաղը» սերիալի փրիքվելում: Այդ մասին հայտնել է HBO հեռուստաընկերությունը: Ուոթսն առաջին դերասանուհին է, որը պաշտոնապես ընդգրկվել է փրիքվելի դերասանական կազմում: Նրա դերը դեռևս չի բացահայտվում: Ըստ HBO հեռուստաընկերության, նա «խարիզմատիկ բարձրաշխարհիկ լեդիի դեր է կատարելու, որը մութ մի գաղտնիք է թաքցնում»: Ուոթսի կերպարի անունը գաղտնի է պահվում, գրում է Lenta.ru-ն The Hollywood Reporter-ի վրա հղումով: Փրիքվելի գործողությունը ծավալվում է «Գահերի խաղում» ներկայացված իրադարձություններից 10.000 տարի առաջ և կերպարներից ոչ մեկն այնտեղ չի հայտնվի: Որպես նախագծի գործադիր պրոդյուսեր հանդես է գալիս Ջեյն Գոլդմանը, որը նաև սցենարն է գրում Ջորջ Մարտինի հետ: 50-ամյա Նաոմի Ուոթսը հայտնի է այնպիսի ֆիլմերով, ինչպիսքի են «Մալխոլանդ Դրայվը», Բերդմենը», «21 գրամը», «Կինգ Կոնգը», «Զվարճալի խաղերը, ինչպես նաև նկարահանվել է «Դիվիրգենտի» սերիաներում: «Գահերի խաղի» եզրափակիչ 8-րդ մասի նկարահանումներն ավարտվել են հուլիսի սկզբին: Պրեմիերան նախատեսված է 2019-ի գարնանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |