31 հոկտեմբերի 2018 - 15:46 AMT
Հարցում. ԱԱԾ-ի, ՀՔԾ-ի և ոստիկանության աշխատանքը հիմնականում դրական է

GALLUP International association-ի հարցմանը մասնակցած ՀՀ քաղաքացիների մեծ մասը դրական է գնահատել ԱԱԾ-ի, ՀՔԾ-ի և ոստիկանության աշխատանքը: Այդ մասին հայտրարարել է GALLUP International association-ի Հայաստանում լիիրավ անդամ «ԷՄ Փի ՋԻ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով հարցման արդյունքները:

Հարցմանը մասնակցած քաղաքացիների 52,6%-ը լիովին դրական է գնահատել ՀՔԾ-ի աշխատանքը, 33%-ը ավելի շատ դրական, իսկ 4,4% ավելի շատ բացասական, հայտնում է «Առավոտը»:

Ոստիկանության աշխատանքը լիովին դրական է գնահատել մասնակիցների 56,7%-ը, ավելի շատ դրական՝ 34,7-ը , իսկ ավելի բացասական՝ 4,3 %-ը։

Քաղաքացիների 66,2% լիովին դրական են գնահատել ԱԱԾ-ի աշխատանքը, 28,4%՝ ավելի շատ դրական և 2,3%- ը ավելի շատ բացասական։

Հարցը հետևյալն էր․ «Վերջին 3 ամիսների ընթացքում ԱԱԾ-ն, ՀՀ ոստիկանությունը, Հատուկ քննչական ծառայությունը մի շարք բացահայտումներ է կատարել տարբեր դեպքերի վերաբերյալ։ Ինչպե՞ս եք գնահատում հետևյալ կառույցների գործունեությունը»։

Հարցումը եղել է դեմ առ դեմ, մասնակցել է 1016 քաղաքացի։