Ավստրիան դուրս է գալիս ՄԱԿ միգրացիոն պակտից՝ հետևելով ԱՄՆ և Հունգարիայի օրինակին31 հոկտեմբերի 2018 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Ավստրիան դուրս է գալիս ՄԱԿ միգրացիոն պակտից՝ հետևելով ԱՄՆ և Հունգարիայի օրինակին: «Կառավարությունը որոշել է չստորագրել համաձայնագիրը: Դա անհրաժեշտ է ազգային ինքնիշխանությունը պաշտպանելու համար: Ավստրիան մտադիր է առաջիկայում ևս սեփական օրենքները մշակել միգրացիային վերաբերող բոլոր հարցերով»,-ասել է Ավստրիայի դաշնային կանցլեր Սեբաստյան Կուրցը Վիեննայում, հայտնում է Deutsche Welle-ն: Ավստրիան դեռևս մի քանի շաբաթ առաջ էր իր դժգոհությունը հայտնել միգրացիոն պակտի նախագծի վերաբերյալ, քանի որ, ինչպես այն ժամանակ պարզաբանեց փոխկանցլեր Քրիստիան Շտրախեն, այդ փաստաթղթի որոշ կետեր հակասում են կառավարության ծրագրին: ՄԱԿ-ի նախաձեռնած «Անվտանգ, կանոնակարգված և կարգավորվող միգրացիայի համաշխարհային պակտը» պետք է պաշտոնապես ընդունվի 2018-ի դեկտեմբերին՝ Մարոկկոյում կայանալիք կոնֆերանսում: Այն պարունակում է մի շարք դրույթներ և մոտ 20 կոնկրետ միջոց, որոնք, սակայն, իրավաբանորեն պարտավորեցնող չեն: Այդ միջոցների թվում են՝ փաստաթղթերի տրամադրումը փախստականներին, եթե դրանք բացակայում են, խտրականության բացառումը և սոցիալական ծրագրերի մատչելիությունը: ԱՄՆ-ն դուրս է եկել բանակցություններից դեռևս 2017-ին, քանի որ փաստաթղթի որոշ դրույթներ անհամատեղելի են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած միգրացիոն քաղաքականության հետ: 2018-ի հունիսին պակտից հրաժարվեց Հունգարիան, որի վարչապետ Վիկտոր Օրբանը ՄԱԿ միգրացիոն պակտը «վտանգավոր է համարում մպակտը Հունգարիայում խաղաղության համար», քանի որ այդ փաստաթուղթն, ըստ նրա, միլիոնավոր մարդկանց միգրացիայի է դրդում: Պակտի վերաբերյալ կասկածներ ունի նաև Լեհաստանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |