ՀՀ նախագահը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է կազմակերպության գործունեությունը

ՀՀ նախագահը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է կազմակերպության գործունեությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 31-ի երեկոյան երկկողմ հանդիպում է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ։

Նախագահը Բելառուսում է գտնվում Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի (MSC Core Group) հանդիպմանը մասնակցելու նպատակով: Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ԵԱՀԿ գործունեության տարբեր ուղղություններին առնչվող հարցերի շուրջ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Մյունխենի անվտանգության համաժողովի (Munich Security Conference) Հիմնական խմբի (MSC Core Group) հանդիպմանը մասնակցում են տարածաշրջանի երկրների կառավարությունների ղեկավարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների՝ ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի, Եվրամիության ղեկավար անձինք: Օրակարգային հարցերը վերաբերելու են Արևելք-Արևմուտք փոխհարաբերություններին, տարածաշրջանային հակամարտություններին, Մինսկի գործընթացին, ինչպես նաև Արևելյան Եվրոպայում տնտեսական իրավիճակին, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
---