3-րդ և հաջորդ երեխայի նպաստից ամսական տրվող առավելագույն գումարը 50,000 դրամ է դարձել![]() 1 նոյեմբերի 2018 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Կառավարության նոյեմբերի 1-ի նիստում հաստատվել է «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» որոշման փոփոխությունը, համաձայն որի երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան համար տրվող ընտանեկան դրամագլխից օգտագործվող ամսական առավելագույն գումարը 25,000 դրամից բարձրացվում է 50,000 դրամ: Դրամագլուխը կարելի է տնօրինել երեխայի ծննդյան պահից սկսած՝ նախկինում երեխայի մեկ տարին լրացած լինելու փոխարեն: Որոշումը միտված է 3 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը: Որոշումն ուժի մեջ է մտնելու վաղվանից, և ընտանեկան դրամագլուխը նոր սահմանաչափով տնօրինելու իրավունք ունեն նաև այս պահին գործող հաշվետերերը: Ավելի վաղ գործադիրը երկրորդ երեխայի միանվագ նպաստը եռապատկել է` 50,000 դրամից 150,000 դրամ դարձնելով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |