Դատավորները զենք կստանան ինքնապաշտպանվելու համար![]() 1 նոյեմբերի 2018 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Կառավարության նոյեմբերի 1-ի նիստում հաստատվել է դատավորներին պաշտոնավարման ընթացքում հաշվեցուցակային զենք տրամադրելու մասին որոշման նախագիծը: Դատավորին հաշվեցուցակային զենք, այդ թվում՝ փամփուշտներ և պաշտպանության հատուկ միջոցներ են տրամադրվում պաշտոնավարման ժամանակահատվածի համար՝ ինքնապաշտպանության նպատակով: Դրանք տրամադրվելու են ոստիկանության կողմից: «Դատավորներին տրամադրվող հաշվեցուցակային զենքի տեսակները, ձևը, մոդելը, փամփուշտների քանակը և պաշտպանության հատուկ միջոցների տեսակները սահմանում է ոստիկանությունը», - նշվում է նախագծում: Դատավորին զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրվում են դատավորի՝ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումի հիման վրա: Եթե դատավորը չի տիրապետում զենքի հետ անվտանգ վարվելու կանոններին, ապա ուսուցումն իրականացնում է ոստիկանությունը: Դատավորի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու դեպքում տրամադրված զենքն ու պաշտպանության այլ միջոցները մեկ շաբաթվա ընթացքում դատավորը պետք է հանձնի ոստիկանություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |