«Մասամբ ազատից»՝ «ազատ». ՀՀ-ն բարելավել է դիրքերը համացանցի ազատության զեկույցում

«Մասամբ ազատից»՝ «ազատ». ՀՀ-ն բարելավել է դիրքերը  համացանցի ազատության զեկույցում

PanARMENIAN.Net - Ամերիկյան Freedom House իրավապաշտպան կազմակերպության՝ աշխարհում համացանցի ազատության վերաբերյալ զեկույցում Հայաստանը 27 միավորով հայտնվել է «ազատ» երկրների շարքում. մինչդեռ 2017 թվականին երկիրը 32 միավորով «մասամբ ազատ» երկրների խմբում էր:

Նշվում է, որ համացանցը Հայաստանում դարձել է «ազատ», այն բանից հետո երբ քաղաքացիները սկսել են արդյունավետորեն օգտագործել սոցցանցային հարթակը, հաղորդակցության հավելվածները:

Նշվում է նաև, որ համացանցային ուղիղ հեռարձակումը նպաստել է 2018-ի ապրիլին քաղաքական փոփոխություններին:

«Այնուամենայնիվ Թավշյա հեղափոխության ընթացքում լրագրողները ենթարկվել են ֆիզիկական բռնության», - նշվում է զեկույցում:

Վրաստանը նույնպես «ազատ» երկրների շարքում է, Ադրբեջանը նախորդ տարվա պես շարունակում է մնալ «մասամբ ազատ», իսկ Թուրքիան, Իրանը և ՌԴ-ն՝ «անազատ» երկների խմբում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---