ԵՊՀ-ն բարելավել է դիրքը Արևելյան Եվրոպայի համալսարանների վարկանիշում

ԵՊՀ-ն բարելավել է դիրքը Արևելյան Եվրոպայի համալսարանների վարկանիշում

PanARMENIAN.Net - Բրիտանական Quacquarelli Symonds (QS) ընկերությունը հրապարակել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի առաջատար բուհերի վարկանիշը, որտեղ ընդգրկված է նաև Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ):

Հայաստանի առաջատար բուհը 151-160-րդ դիրքում է՝ բարելավելով 2017-ի ցուցանիշը, երբ 181-190 դիրքում էր:Ցուցակում 300 բուհ է ընդգրկված:

Վարկանիշում հայաստանյան ևս 2 բուհ է ընդգրկված՝ Ռուս-hայկական (Սլավոնական) համալսարանը, որը 191-200 դիրքում է, և Հայաստանի Ամերիկյան համալսարանը, որը 201-250-րդ դիրքում է:

Առաջին հորիզոնականում Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանն է, 2-ում՝ Նովոսիբիրսկի պետական համալսարանը, 3-ում՝ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը:

Բրիտանական Quacquarelli Symonds (QS) ընկերությունը հիմնվել է 1990-ին: Այն մասնագիտանում է կրթության և արտերկրում ուսուցման վրա և ամեն տարի կազմում է համալսարանների միջազգային վարկանիշեր: Ընկերության մասնագետները դասակարգում են ուսումնական հաստատություններն ըստ 10 ցուցանիշի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---