Համաներման մասին նախագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ![]() 1 նոյեմբերի 2018 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծն ընդունվել է միաձայն: Կողմ է քվեարկել 75, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեն եղել: Համաներումը հայտարարվում է Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ: Համաներումը կկիրառավի մոտ 6500 անձի նկատմամբ: Այդ մասին հայտարարել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն ԱԺ-ում Համաներման մասին օրինագիծը ներկայացնելով: Ըստ նախագծի, համաներումը տարածվելու է բազմաթիվ ոչ ծանր հանցագործություններ գործած անձանց վրա, ինչպես նաև՝ «Սասնա ծռերի» վրա՝ տուժողների և իրենց իրավահաջորդների համաձայնության դեպքում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |