Փաշինյան. Փոքր ՀԷԿ-երի 95%-ում ջրաչափ տեղադրված չէ![]() 1 նոյեմբերի 2018 - 12:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում իր ելույթի ընթացքում անդրադարձել է փոքր ՀԷԿ-երում չարաշահումներին. նրա խոսքով, ստուգումների արդյունքում պարզվել է, որ դրանց 95%-ում ջրաչափ տեղադրված չէ: «Ստուգումներ են իրականացվել ՀՀ-ի 180 փոքր ՀԷԿ-երից» 150-ում. պարզվել է դրանց 95%-ը չի կատարել օրենքի պահանջը՝ ջրաչափ չի տեղադրել: Ավելին ասեմ, այդ ՀԷԿ-երի մեծ մասում տեղադրված են արտոնագրի պայմաններին չհամապատասխանող գեներատորներ, ինչը նշանակում է, որ պետությունը տվել է X քանակի ջուր օգտագործելու թույլտվություն, որի արդյունքում արտոնագրին համապատասխանող գեներատորը X քանակի էլէներգիա պետք է արտադրեր, բայց ունենք մի իրավիճակ, երբ պահանջվածից ավելի հզոր գեներատոր է տեղադրվում, ավելի շատ ջուր օգտագործելու, հետևաբար նաև ավելի շատ էլէներգիա արտադրելու և ավելի շատ եկամուտ ստանալու համար, որն ըստ էության, ոչ միան ջրային բալանսի խախտման է տանում, այլև պետեկամուտների կորստի է տանում, քանի որ ջրաչափ չտեղադրելու պատճառով չգիտենք՝ որքան ջուր է օգտագործվել», -ասել է Փաշինյանը: Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Ազգային ժողովում երկրորդ անգամ քվեարկության կդրվի ՀՀ վարչապետ ընտրելու հարցը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |