Մոտ 170 մլն դրամ սուբվենցիա՝ 7 մարզում 173 ծրագրի իրականացմանը![]() 1 նոյեմբերի 2018 - 12:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության նոյեմբերի 1-ի նիստում հաստատվել է Գեղարքունիքում, Վայոց Ձորում, Շիրակում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում և Լոռիում 173 ծրագրի իրականացմանը 167,9 մլն դրամ սուբվենցիա տրամադրելու որոշման նախագիծը: Գեղարքունիքին կտրամադրվի 4.9 մլն դրամ, Վայոց Ձորին` 14.6 մլն դրամ, Շիրակին` 54.9 մլն դրամ, Արագածոտնին` 15.3 մլն դրամ, Արարատին` 10.7 մլն դրամ, Արմավիրին` 5.9 մլն դրամ, Լոռուն` 6.8 մլն դրամ։ Ծրագրերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին, մասնավորապես` համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |