Փաշինյան. ՀՀ-ն պատրաստ է առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը

Փաշինյան. ՀՀ-ն պատրաստ է առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

«Ընդ որում, խնդրում եմ որևէ մեկը որևէ կերպ սա չմեկնաբանի, թե մենք այս դիրքորոշմամբ նսեմացնում ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, որովհետև Ցեղասպանության ճանաչման հարցը մեզ համար ու մեր ընկալմանբ հայ-թուրքական հարաբերություններում խնդիր չէ, այն մեր ժողովրդի անվտանգության, նաև միջազգային անվտանգության խնդիր է, և սա ներդրումն է ցեղասպանությունների կանխարգելման միջազգային գործընթացին», - ասել է Փաշինյանը:

Փաշինյանը նշել է, որ սահմանը ՀՀ-ի կողմից փակ չէ։

«Սահմանը փակ է Թուրքիայի կողմից Ղարաբաղյան հակամարտության պատճառով. դա վատ քաղաքականություն է, որովհետև, եթե որևէ մեկը հույս ունի Հայաստանի Հանրապետությանը, Ղարաբաղի ժողովրդին հարկադրանքի և սպառնալիքի ճանապարհով մղել Ղարաբաղյան հարցի կարգավորման այս կամ այն տարբերակին, ինքն ուղղակի սխալվում է և ես ուզում եմ, որ բոլորս սա արձանագրենք», - ասել է նա:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---