ՀՀ նախագահ. Խաչատուրովը, հավանաբար, հետ կկանչվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից

ՀՀ նախագահ. Խաչատուրովը, հավանաբար, հետ կկանչվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից

PanARMENIAN.Net - Յուրի Խաչատուրովը, հավանաբար, հետ կկանչվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Այդ մասին Մինսկում լրագրողներին է հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Ամենայն հավանականությամբ, Հայաստանը հետ կկանչի իր ներկայացուցչին»,-ասել է Սարգսյանը, հայտնում է «Ինտերֆաքս-Զապադը»:

Նախագահը պարզաբանել է, որ քանի որ Խաչատուրովը Հայաստանի ներկայացուցիչն է, ապա երկիրն իրավունք ունի որոշելու՝ շարունակելու է իր ներկայացուցիչը կատարել կազմակերպության գլխավոր քարտուղարի պարտականությունները, թե ոչ:

«Այժմ որոշակի իրավաբանական գործընթաց կա այդ ուղղությամբ»,-ասել է նա:

Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ որպես այլընտրանքային խափանման միջոց է ճանաչվել գրավը, նա, սակայն, օգոստոսի 4-ին վերադարձել է Մոսկվա՝ աշխատանքի:ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների վերաբերյալ քննվող քրգործում։ Այդ ժամանակ նա զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարները կհանդիպեն նոյեմբերի 8-ին Աստանայում, որտեղ տեղի կունենա ՀԱՊԿ Խորհդի նստաշրջանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---