«Գահերի խաղի» փրիքվելի գլխավոր դերակատարը հայտնի է 1 նոյեմբերի 2018 - 15:19 AMT PanARMENIAN.Net - «Գահերի խաղը» ֆենտեզի սագայի փրիքվելում տղամարդու գլխավոր դերը կկատարի բրիտանացի դերասան Ջոշ Ուայթհաուսը: Կերպարի մասին, որին մարմնավորելու է դերասանը, մանրամասներ չեն հրապարակվում, գրում է Lenta.ru-ն The Independent-ի վրա հղումով: 28-ամյա Ջոշ Ուայթհաուսը առավել հայտնի է «Փոլդարք» սերիալով: Նա նաև նկարահնավել է «Ժամանակակից կյանքը ապականություն է, «Փողոցային կատուներ» և «Հյուսիսային սոուլ» ֆիլմերում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ամերիկացի դերասանուհի Նաոմի Ուոթսը կնկարահանվի «Գահերի խաղը» սերիալի փրիքվելում: Ըստ HBO հեռուստաընկերության, նա «խարիզմատիկ բարձրաշխարհիկ լեդիի դեր է կատարելու, որը մութ մի գաղտնիք է թաքցնում»: Ուոթսի կերպարի անունը գաղտնի է պահվում: Փրիքվելի գործողությունը ծավալվում է «Գահերի խաղում» ներկայացված իրադարձություններից 10.000 տարի առաջ և կերպարներից ոչ մեկն այնտեղ չի հայտնվի: Որպես նախագծի գործադիր պրոդյուսեր հանդես է գալիս Ջեյն Գոլդմանը, որը նաև սցենարն է գրում Ջորջ Մարտինի հետ: «Գահերի խաղի» եզրափակիչ 8-րդ մասի նկարահանումներն ավարտվել են հուլիսի սկզբին: Պրեմիերան նախատեսված է 2019-ի գարնանը Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |