Ռոբերտ Արզումանյանի պատվին հրաժեշտի խաղ կկազմակերպվի![]() 1 նոյեմբերի 2018 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) նախատեսում է հրաժեշտի խաղ կազմակերպել Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանի պատվին, որն ավարտել է պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան։ «Հրաժեշտի խաղ կամ միջոցառում անելու գաղափար կա, խնդիրն այն է, որ այս տարի Երևանում կայանալիք խաղ չկա։ Հրաժեշտի խաղը, թերևս, կկազամկերպվի մյուս տարի», - հայտնել է ՀՖՖ հասարակության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանը, հայտնում է Aysor.am-ը: Նա նշել է, որ երբ խաղերի ժամանակացույցը կլինի, ըստ այդմ էլ, կորոշվի, թե երբ կլինի հավաքականի ու երկրպագուների հրաժեշտն Արզումանյանին։ Հրաժեշտի խաղը կազմակերպվում է ընկերական հանդիպման ժամանակ։Հոկտեմբերի 31-ին Ռոբերտ Արզումանյանին հրաժեշտ են տվել իր առաջին՝ «Փյունիկ» և վերջին՝ «Արցախ» ֆուտբոլային ակումբները։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |