Հանրակրթական դպրոցում պահանջվածից 10,800-ով ավելի շատ մարդ է աշխատում![]() 1 նոյեմբերի 2018 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հանրակրթական դպրոցում պահանջվածից 10,800-ով ավելի շատ մարդ է աշխատում: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ պետության կողմից սահմանված հաստիքացուցակով նախատեսված է 48,795 հաստիք: «Սա է պատճառներից մեկը, որ մեր բոլոր ուսուցիչները նույնիսկ չեն ստանում այնքան աշխատավարձ, որքան նախատեսված է բյուջեով, ավելի ցածր են ստանում», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ ոչ օպտիմալ համակարգի պայմաններում հնարավոր չէ արագ լուծում տալ ուսուցիչների աշխատավարձի խնդրին: Ըստ Փաշինյանի, վիճակն անհասկանալի է նաև գիտության ոլորտում. կա 4500 գիտնական, բայց պարզ չէ, թե այս ինչ պատվեր է տալիս նրանց պետությունը, և նրանք ինչպես են կատարում այդ պատվերը: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱԺ հատուկ նիստում հայտարարել է, որ 2019 թվականի պետական բյուջեում սոցիալական ոլորտին 20 մլրդ դրամով ավելի շատ գումար է հատկացվելու, քան նախատեսված է 2018 թվականի բյուջեով. 10,000-ական դրամով բարձրանալու է մոտ 85,000 մարդու թոշակ ու նպաստ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |