Այվազովսկու կտավը Christie's-ի «ռուսական սակարկությունների» առաջատար լոտերի թվում է 2 նոյեմբերի 2018 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավները կլինեն Christie's աճուրդի «ռուսական սակարկությունների» առաջատար լոտերի թվում: Աճուրդը կայանալու է Լոնդոնում նոյեմբերի 26-ին: Ընդհանուր առմամբ աճուրդում ներկայացված կլինի 268 լոտ, հայտնում է ՏԱՍՍ-ը: Այվազովսկու «Մայրամուտը Վենետիկում» նկարը գնահատվում է £400-600 հազար ($515-775 հազար): Կտավը ստեղծվել է 1873-ին: Այն եղել է Ջոն Կլյուգեի մասնավոր հավաքածուում և վերջին 20 տարում չի եղել արվեստի շուկայում, հայտնել է աճուրդի տունը՝ հավելելով, որ նկարի վաճառքից ստացված գումարն ուղղվելու է Նյու Յորքի Կոլումբիական համալսարանին: Այվազովսկին առաջին անգամ եղել է Վենետիկում 1840-ի ամռանը, սամայն ստեղծել է կտավն ավելի ուշ՝ իր հիշողության շնորհիվ, քանի որ նա միշտ ձգտել է ոչ թե կոնկրետ վայրը քարտեզագրական ճշգրտությամբ փոխանցելուն, այլ առաջին հերթին փորձել է փոխանցել տեղանքի ոգին ու մթնոլորտը: Մեծ ծովանկարիչը ստեղծել Է մոտ 6000 կտավ։ Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել է հիմնականում ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին: Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև 2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։ 2012-ի հունվարին Sotheby’s աճուրդի տան Նյու Յորքի մասնաճուղում տեղի ունեցած հին և 19-րդ դարի արվեստի նմուշների աճուրդում ամենաթանկ վաճառված արվեստի գործը Հովհաննես Այվազովսկուն վերագրվող «Նավը ծովում» կտավն էր, որը վաճառվել է 122.500 ԱՄՆ դոլարով: Այն թվագրվում է 1895 թ-ով: Հովհաննես Այվազովսկու «Վենետիկյան տեսարան. Սան Ջորջո» կտավը 2012-ին Sotheby’s աճուրդի տան Լոնդոնի մասնաճյուղում վաճառվեց 1.01 մլն ֆունտով` 1.62 մլն դոլարով: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ–ում կոմերցիոն կազմակերպություններն այլևս չեն կարողանա ռուսաց լեզվի քննություն անցկացնել միգրանտների համար Նոր պահանջը կգործի մայիսի 1–ից Մարուքյան. Համոզում էին, որ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, սկանդինավյանը կգա՝ սպասում ենք «Այս ամենն ասողները թո՛ղ դուրս գան ու պահանջեն, որ սկանդինավյան խաղաղապահները գան Արցախ»,–գրել է նա Վարչապետ․ Տավուշի համայնքներից մարդիկ կներգրավվեն սահմանազատման աշխատանքային խմբում Փաշինյանի խոսքով` այժմ մեր լարվածությունն ավելի շատ Կիրանց և Բերքաբեր համայնքների հետ է կապված ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներն ընդգծել են պարբերական ուղիղ չվերթերի կարևորությունը Միրզոյանը գործընկերոջ ուշադրությանն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը |