ՀՀ-ն Լիբանանի հետ ռազմական գործակցության մասին համաձայնագիր է կնքել

ՀՀ-ն Լիբանանի հետ ռազմական գործակցության մասին համաձայնագիր է կնքել

PanARMENIAN.Net - Հայաստանը և Լիբանանը Ռազմական համագործակցության մասին համաձայնագիր են կնքել: Փաստաթուղթը ստորագրել են աշխատանքային այցով Լիբանանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը և Լիբանանի պաշտպանության նախարար Յաքուբ Սարրաֆը:

Երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկել են գործակցության համատեղ ծրագրեր, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ծաղկեպսակ է դրել Լիբանանի նահատակված զինվորների հուշարձանին։

Լիբանանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական դասակի տեղակայման վայր։

Նոյեմբերի 1-ին Բեյրութի օդանավակայանում Դավիթ Տոնոյանին դիմավորել է Լիբանանի պաշտպանության նախարար Յաքուբ Սարրաֆը, որտեղ երկու բարեկամ պետությունների պաշտպանության նախարարները կարճ քննարկում են անցկացրել։

Դեռևս մարտին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ընդլայնել Լիբանանի հետ պաշտպանության և անվտանգության բնագավառներում համագործակցությունը՝ հիմնված արդեն իսկ սեղանի վրա գտնվող հստակ առաջարկների, ինչպես նաև նոր գաղափարների հիման վրա:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---