11 հունիսի 2008 - 16:35 AMT
Ալեքսանդր Սկակով. Ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծումը դեռեւս անհնար է
«Տարբերություն չկա, թե որտեղ է գնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի իմիտացիան` ՄԱԿ-ում, ԱՊՀ-ում թե ԵԱՀԿ Մինսկի խմբում: Առաջընթացի համար ոչ մի տեղ հնարավորություն չկա»,-Երեւան-Մոսկվա-Բաքու հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է Ռուաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ԱՊՀ բաժնի վարիչ Ալեքսանդր Սկակովը: Նրա խոսքերով, եթե կողմերը առաջ շարժվելու ցանկություն ունենային, ապա դժվար չէր լինի գտնել գործունեություն դաշտը: «Ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծումը դեռեւս անհնար է, այժմ կարելի է լուծել մասնավոր խնդիրներ` ստեղծել վստահության մթնոլորտ, շեշտը դնել հումանիտար հարցերի վրա: ԼՂՀ ղեկավարությունը պարտադիր պետք է մասնակցի բանակցություններին, ինչին, ինչպես գիտենք, կտրականապես դեմ է Ադրբեջանը: Սակայն ԼՂՀ-ի եւ Հյաստանի դիրքորոշումները կարող են համընկնել, իսկ կարող են եւ չհամընկնել որոշ հարցերում: Չի կարելի հուսալ, որ 20 տարի հետո Ադրբեջանի տնտեսությունն այնքան կհզորանա, որ նա կկարողանա թելադրել իր պայմանները: Ժամանակն աշխատում է հակամարտության բոլոր կողմերի օգտին, սակայն գործել պետք է արդեն այսօր»,-նշել է Սկակովը: