«Ուրալյան ավիաուղիները» կվերաբացի Վոլգոգրադ-Երևան չվերթը

«Ուրալյան ավիաուղիները» կվերաբացի Վոլգոգրադ-Երևան չվերթը

PanARMENIAN.Net - Վոլգոգրադի օդանավակայանը 3 տարի ընդմիջումից հետո վերսկսում է չվերթները դեպի Հայաստան, Ուզբեկստան և Տաջիկստան: Այդ մասին հայտնել է «Վոլգոգրադ միջազգային օդանավակայանի» գլխավոր տնօրեն Սերգեյ Դմիտրիևը:

«Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը դեկտեմբերից հայտագրվել է դեպի Երևան, Տաշքենդ և Դուշանբե թռիչքներ իրականացնելու համար: Չվերթները կիրականացվեն շաբաթական 2 անգամ Airbus A320 ինքնաթիռներով»,-ասել է օդանավակայանի գլխավոր տնօրենը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Դա հետաքրքիր ուղևորահոսք կլինի, խոսքն աշխատանքային միգրանտների մասին է: Այժմ նրանք օգտվում են ավտոմեքենաներից կամ երկաթուղուց, դա երկար է և ոչ այնքան անվտանգ: Մարդիկ մեզ հավատացին և որոշեցին ավիաուղի բացել այդ ուղղություններով,-ասել է Դմիտրիևը:

Վոլգոգրադի օդանավակայանից դեպի Երևան թռիչքներ են իրականցվել 2014-2015թթ., այնուհետև դադարեցվել են:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---