Բլոգեր Վարլամովին թույլ չեն տվել մուտքն Ադրբեջան 3 նոյեմբերի 2018 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանցի բլոգեր Իլյա Վարլամովին թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան առանց որևէ պատճառաբանության: Այդ մասին հայտնել է ինքը Վարլամովն իր բլոգում: «Անձնագրային անցակետի աղջիկը միանգամից մի կողմ դրեց իմ անձնագիրը…Սկսվեցին ինչ-որ հեռախոսազանգեր, իսկ ինձ ասացին, որ սպասեմ: 2 ժամից ինձ մոտեցավ սահմանապահների պետն ու ասաց, որ իմ անձի վերաբերյալ հարցեր կան և պետք է սպասեմ»,-նշել է Վարլամովը: «Եվս 30 րոպե անց ինձ հայտնեցին, որ «իմ ներկայությունն Ադրբեջանուն անցանկալի է»: Պատճառներ չեն նշվել: Ղեկավարությունը հրահանգել է թույլ չտալ իմ մուտքը երկիր և հիմա ինձ կարտաքսեն»,-նշել է բլոգերը: Ըստ Վարլամովի, իր ավիաընկերության չվերթն արդեն մեկնել էր, ուստի ավիաընկերության հաշվին նա կարող էր ՌԴ վերադառնալ միայն 24 ժամ անց, սակայն ինքը որոշել է տոմս գնել և մեկնել Ստամբուլ: «Միանգամից պատասխանեմ բոլոր հարցերին՝ Լեռնային Ղարաբաղում երբեք չեմ եղել, Ադրբեջանի օրենսդրությունը չեմ խախտել: Գուցե պատճառն իմ հին գրառումներն են Բաքվի մասին, դե այս դեպքում արդեն Ադրբեջանի ԱԳՆ-ն միայն գիտի, թե ինչից է նեղացել»,-գրել է բլոգերը: Նա նաև պատմել է, թե ինչ պայմաններում են իրեն պահել մինչ արտաքսելը: «Բաքվի օդանավակայանի առաջին հարկում ուղղակի մի գոտի են առանձնացրել, որտեղ ապրում են արտաքսման սպասող մարդիկ: Նրանք քնում են հատակին, առանց որևէ հարմարության: Գարշահոտություն է տիրում, ամենուր աղբ է, դատարկ շշեր»,-նկարագրում է Վարլամովը: Հոկտեմբերին մուտքն Ադրբեջան արգելել են ՌԴ Պետդումայի կոմիտեի փոխնախագահ Սվետլանա Ժուրովային, հայտնի ռուս գրող Լյուդմիլա Ուլիցկայային , «Հավատ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Նյուտա Ֆեդերմեսսերին: Նրանք ընդգրկվել էին ԱԳՆ սև ցուցակում: 2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման էր դատապարտել Լապշինին, սակայն 7 ամիս անց արտահանձնեց Իսրայելին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |