Զեյնալյան. Փորձ կա, որ համաներումից հետո հանցավորության մակարդակը բարձրանում է

Զեյնալյան. Փորձ կա, որ համաներումից հետո հանցավորության մակարդակը բարձրանում է

PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը չի բացառում, որ համաներման արդյունքում ՀՀ-ում հանցագործությունների թիվը կարող է ավելանալ։

Նա նշել է, որ այդպիսի վերլուծություններ, վիճակագրական դիտարկումներ եղել են՝ փորձ կա, որ հանցավորության մակարդակը բարձրանում է, հայտնում է Aysor.am-ը։

«Չի բացառվում նաև, որ Հայաստանում ևս հանցավորության մակարդակը բարձրանա, բայց դա պարտադիր պայման չէ, կամ պատրադիր չէ, որ այն բարձրանա նախկինում եղած չափով։ Այստեղ բոլորս անելիք ունենք»,-ասել է նա։

100 հազար բնակչի հաշվով հանցագործությունների թվի գործակցով Հայաստանը բազմաթիվ այլ պետությունների շարքում ակնհայտ շահեկան դիրքում է: Եթե այն Հայաստանում 681 է, ապա Ղազախստանում 1754, ՌԴ–ում՝ 1402, Ուկրաինայում՝ 1238, Մոլդովայում՝ 1003, Բելառուսում՝ 909։

2017-ին ՀՀ-ում արձանագրվել է 20 285 հանցագործության դեպք՝ 16.7 տոկոսով նվազել է առանձնապես ծանր հանցագործությունները, ծանր հանցագործությունները 11.4 տոկոսով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---