Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների 2-րդ փաթեթն ուժի մեջ է մտել 5 նոյեմբերի 2018 - 12:20 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ, որոնց երկրորդ փաթեթն ուժի մեջ է մտել նոյեմբերի 5-ին: Պատժամիջոցներն առաջին հերթին ուղղված են նավթարդյունաբերական և բանկային ոլորտների դեմ: Վաշինգտոնն արգելում է իրանական նավթ գնել և բիզնես վարել Իրանի նավթարդյունաբերական ձեռնարկությունների հետ: Բացի այդ, փաթեթը տուգանային միջոցներ է նախատեսում նաև նավագնացության և նավաշինության ոլորտներում, գրում է Deutsche Welle-ն: Պատժամիջոցներն առնչվում են նաև երրորդ երկրների ընկերություններին, որոնք առևտրային գործեր են վարում Իրանի հետ: Նման ընկերությունները մասնավորապես կզրկվեն ԱՄՆ ֆինանսական համակարգին հասանելիությունից և չեն կարողանա գործարք կնքել ԱՄՆ դոլարով: Սպառնալիքի տակ է հայտնվել նաև գերմանական ընկերությունների բիզնեսն Իրանում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր պատժամիջոցներն անվանել է ամենախիստը երբևէ սահմանվածներից»: Մինչդեռ Reuters-ը հայտնել է, որ Հարավային Կորեան այն երկրների թվում է հայտնվել, որոնք ժամանակավոր ազատված են իրանական նավթի ներկրման էմբարգոյի կիրառումից: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ էմբարգոյի կիրառումից 180 օրով ազատվել է 8 երկիր, սակայն դրանք չեն նշվում: Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն նախկինի պես բաց է Իրանի հետ նոր համաձայնագիր կնքելու համար: Ըստ Թրամփի, Վաշինգտոնի նպատակն է կանգնեցնել Թեհրանին պարզ և հստակ ընտրության առջև՝ դադարեցնել «չարամիտ վարքը»՝ հրաժարվելով միջուկային հավակնություններից կամ շարունակել գնալ դեպի տնտեսական աղետ: Մայիսին Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս Իրանի հետ վեցյակի կնքած միջուկային համաձայնագրից, որով չեղարկվեցին այդ երկրի դեմ գործող պատժամիջոցները: ԵՄ-ն հավատարիմ է մնում համաձայնագրին: Օգոստոսի 7-ին ԱՄՆ-ն վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցները, որոնք կասեցվել էին 2015-ին՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի շրջանակում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |