Նախարարի պաշտոնակատար. ԲԷՑ-ի 150 աշխատող կկրճատվի 5 նոյեմբերի 2018 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» (ԲԷՑ) ընկերությունում կատարված ուսումնասիրության արդյունքում առաջիկայում աշխատանքից կկրճատվի 150 աշխատող: Այդ մասին հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը ՀՀ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստում: Նա նշել է, որ ինքն օպտիմալացման մասին բազմիցս է խոսել, իսկ կատարված օպտիմալացման արդյունքում խնայված միջոցները կուղղվեն սակագնի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքներին: «Կրճատումով որևիցե ձև չի փոխվի կառույցի ծառայությունների մատուցման որակը»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։ Քննարկմանը ներկա ՀԷՑ-ի տնօրեն Կարեն Հարությունյանն էլ հավելել է, որ աշխատանքից ազատված աշխատակիցները մեկ տարի ստանալու են աշխատավարձը 100 տոկոսով, իսկ հաջորդ տարին՝ 50 տոկոսով. «Սա ընկերության սոցիալական քաղաքականության առանցքային քաղաքականության պարտադիր բաղադրիչն է կազմում»։ Ավելի վաղ, ՀՀ կառավարության և «Տաշիր» ընկերության միջև Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի վերաբերյալ կնքված պայմանագիրը չեղարկվել է: «Տաշիրը» քննադատել էր որոշումը, գրելով, որ պայմանագրով նախատեսվում էր, որ «Տաշիր Կապիտալի» կառավարումը հնարավորություն կընձեռի ԲԷՑ-ում ներդրումային և զարգացման ծրագրերի իրականացման նպատակով ՀԷՑ ՓԲԸ-ի երաշխավորությամբ ներգրավել հավելյալ փոխառու միջոցներ: Այդ երաշխիքների պարագայում պետությունն այլևս չի հանդիսանա ԲԷՑ ՓԲԸ-ի ներդրումային և զարգացման ծրագրերի իրականացման նպատակով ներգրավվող վարկերի երաշխավոր, և այդ նպատակով պետական պարտք չի կուտակվի: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Վարդապետյան. «Մարտի 1»-ի գործով նոր փամփուշտներ կան` ուղարկվել են փորձաքննության «Այո, նոր են, մարդիկ ներկայացնում են»,–ասել է նա Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները վաղաժամ կկայանան Այդպիսի որոշում է կայացվել, քանի որ նոյեմբերին կայանալու դեպքում ընտրությունները կհամընկնեն COP29–ի հետ Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից` պայմանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կասեցումն էր ԱՄՆ դեսպանն ասել է, որ Վրաստանի կառավարության ընտրությունը «հեռացրել է երկիրը եվրաատլանտյան ապագայից»։ ԿԳՄՍՆ․ «Վերջին դաս»-ը կազմակերպելիս բացառել դրամահավաքը Վերջին դասը նախատեսված է մայիսի 24-ին և 25-ին |