Կիմ Չեն Ինը նոյեմբերին կարող է Ռուսաստան այցելել![]() 5 նոյեմբերի 2018 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ինը նոյեմբերին, հավանաբար, կայցելի Ռուսաստան: Մոսկվան խնդրել է, որպեսզի նրա այցը մինչև 2018-ի ավարտը կայանա: Այդ մասին հայտնել է ՌԴ-ում Հարավային Կորեայի դեսպան Յուն Գին: Այցի մանրամասների մասին վերջնական որոշում դեռ չի կայացվել, այժմ հյուսիսկորեական ղեկավարությունը գնահատում է այցի ժամկետն ու վայրը, ինչպես նաև բանակցությունների ծրագիրը, նշել է դիվանագետը: Հյուսիսային Կորեայի առաջնորդի այցից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատասխան այցը կկայանա Հյուսիսային Կորեա, գրում է Deutsche Welle-ն Ռենհափ հարավկորեական գործակալության վրա հղումով: Սեպտեմբերի սկզբին ՌԴ Ֆեդերացիայի Դաշնության խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, որն այցելել էր Փհենյան և ՌԴ նախագահ Պուտինի նամակը փոխանցել Հյուսիսային Կորեայի առաջնորդին, հայտարարել է, որ Կիմ Չեն Ինը հաստատել է, որ պատրաստ է այցելել Ռուսաստան: Ըստ նրա, Կիմը մտադիր է Պուտինի հետ քննարկել երկու երկրների ռազմավարությունն ու համագործակցության ռազմավարությունը: Հունիսին տեղի է ունեցել Կիմ Չեն Ինի և Դոնալդ Թրամփի «պատմական հանդիպումը»: Հանդիպման կենտրոնական հարցերից մեկը Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի ապագան էր: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |