Եգիպտոսում նիքաբ կրելը հանրային վայրերում կարող են արգելել

Եգիպտոսում նիքաբ կրելը հանրային վայրերում կարող են արգելել

PanARMENIAN.Net - Եգիպտոսում օրինագիծ է մշակվում հանրային վայրերում նիքաբի կրումն արգելելու վերաբերյալ: Խախտողների համար առաջարկվում է 1000 եգիպտական ֆունտ (56 դոլար) տուգանք սահմանել, իսկ կրկնվելու դեպքում՝ կրկնապտակել գումարը, գրում է «Կոմերսանտը» Egypt Independent-ի վրա հղումով:

Նիքաբն արգելելու պատճառներից մեկը, ինչպես պնդում են նախաձեռնության հեղինակները, «հնարավոր խնդիրներն են անվտնագության ոլորտում»:

Դեմքն ամբողջությամբ ծածկող և միայն աչքերը բաց թողնող նիքաբն արգելելու կողմնակիցները հղում են անում Ալժիրի դրական փորձին, որտեղ նմանատիպ օրենք է ընդունվել մեկ ամիս առաջ, քանի որ հագուստի նման տարրերը թույլ չեն տալիս նույնականացնել անձին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---