Փորձնական ծրագիրը կօգնի զորացրվող զինվորներին աշխատանք գտնել![]() 5 նոյեմբերի 2018 - 17:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները փորձնական ծրագիր են մշակում, որը միտված է լինելու պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվող զինվորների մասնագիտական կողմնորոշմանը և հետագա աշխատանքային գործունեությունը պլանավորելուն: Նոյեմբերի 5-ին փորձնական ծրագիրը քննարկվել է ՀՀ ՊՆ վարչական համալիրում վերոնշյալ նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող փորձնական ծրագրի նպատակն է օժանդակել զինվորներին՝ հետծառայողական ժամանակաշրջանում անձնային որակներին և նախասիրություններին համապատասխան աշխատատեղեր գտնելու գործում, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը Քննարկման ընթացքում, կարևորելով զորացրվող զինծառայողների հետագա աշխատանքային զբաղվածության և սոցիալական ապահովման հարցը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ուղենշել է ծրագրի հայեցակարգի մշակման ու վերջնական հաստատման համար անհրաժեշտ քայլերը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |