Շվեդիայի խորհրդարանը հրաժարվել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը12 հունիսի 2008 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 12-ին Շվեդիայի խորհրդարանը 245 «կողմ» եւ 37 «դեմ» ձայների հարաբերակցությամբ մերժել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչը: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ին Շվեդիայի հայկական ասոիցիացիաների միության նախագահ Վահագն Ավեդյանը, հունիսի 11-ին շվեդական խորհրդարանում քննարկումներ են անցկացվել, որոնց շրջանակներում քննարկվել է Արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից նախապատրաստված մարդու իրավունքների զեկույցը, այդ թվում եւ 5 ուղղումները, որոնք կոչ են անում Շվեդիայի խորհրդարանին եւ կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Արդյունքում, խորհրդարանական մեծամասնությունը, ինչպես նաեւ սոցիալ-դեմոկրատների ներկայացուցիչները մերժել են ուղղումները, հիմնավորելով դա նրանով, որ «տվյալ հարցը չի դիտարկվել որպես ՄԱԿ-ի բանաձեւ, եթե 1948 թվականի Կոնվենցիան գոյություն ունենար 20-րդ դարասկզբում, ապա Օսմանյան կայսրության հայերի, ասորիների ողբերգությունը առանց որեւէ կասկածի կորակվեր ցեղասպանություն, փորձագետները դեռեւս միասնական կարծիք չեն հայտնել Օսմանյան կայսրության իրադարձությունների շուրջ, ինչպես նաեւ դրանց պատճառների եւ որակման: Բացի այդ, Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է բացասաբար ազդել Թուրքիայի զարգացման վրա»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |