ԱԳՆ-ն հայկական մաֆիայի մասին հրապարկման մասով կապի մեջ է Բեռլինի հետ

ԱԳՆ-ն հայկական մաֆիայի մասին հրապարկման մասով կապի մեջ է Բեռլինի հետ

PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ԱԺ-ում անդրադարձել է գերմանական Der Spiegel լրատվամիջոցի հրապարակմանը, համաձայն որի Գերմանիայի իրավապահները մերժել են ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի՝ երկրում հայկական մաֆիայի պարագլուխներին հայտնաբերելու համար գործակցության առաջարկությունը, քանի որ կասկածում են, որ վերջիններս կապ ունեն Հայաստանի նախկին իշխանությունների հետ։

«Մենք կապի մեջ են Գերմանիայի պատկան մարմինների հետ՝ մամուլում հայտնված պնդումների հավաստիությունը ստուգելու նպատակով: Հաշվի առնելով հարցի նրբությունը և հավանական ազդեցությունը մեր դիվանագիտական ներկայացուցչության բնականոն աշխատանքի վրա՝ ներկայումս նպատակահարմար չենք գտնում անել լրացուցիչ մեկնաբանություններ. արդյունքների մասով կանենք լրացուցիչ հայտարարություններ», - ասել է Նազարյանը:

Ավելի վաղ գերմանական Der Spiegel լրատվամիջոցը գրել էր, որ երկրի իրավապահները 3 տարի շարունակ ապարդյուն գործողություններ են իրականացրել հայ «օրենքով գողերին» հայտնաբելու և ձերբակալելու ուղղությամբ։ Երկրում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն էլ առաջկել էր իր օգնությունն այդ գործում, սակայն իրավապահները վերապահումով են մոտեցել դրան,քանի որ կասկածում են, որ վերջիններս կապ ունեն Հայաստանի նախկին իշխանությունների հետ:

Երկրի իրավապահ մարմինների գաղտնի՝ Fight against thieves in law («Պայքար օրենքով գողերի դեմ») անունով օպերացիան Գերմանիայի պատմության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ամենախոշոր գործողություններից մեկն է։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---