Օսիպյանը կիսում է համաներմամբ «Սասնա ծռերին» ազատելու վերաբերյալ զոհվածների հարազատների կարծիքը

Օսիպյանը կիսում է համաներմամբ «Սասնա ծռերին» ազատելու վերաբերյալ զոհվածների հարազատների կարծիքը

PanARMENIAN.Net - Յուրաքանչյուր հանցանք կատարած անձ պետք է պատասխան տա օրենքի առջև: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ հավելելով, որ դա իր կարծիքն է որպես իրավապահ համակարգի ներկայացուցչի:

Անդրադառնալով «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհվածների հարազատների կարծիքը համաներումով «Սասնա ծռերին» ազատելու վերաբերյալ՝ Օսիպյանն ասել է, որ կիսում է նրանց կարծիքը, հայտնում է Aysor.am-ը:

«Ես կիսում եմ զոհվածների հարազատների մտահոգությունը, նրանց կարծիքը։ Մենք կորցրել ենք ընկերներ, մեր լավագույններին ու այս պահի դրությամբ համաներման տեքստում նշված է, որ թե′ պատանդների կարծքիը, թե′ զոհվածների հարազատների պետք է հաշվի առնել», - ասել է Վալերի Օսիպյանը՝ հիշեցնելով, որ ինքն էլ այդ դեպքերի ժամանակ պատանդ է եղել ու իր կարծիքն էլ պետք է հաշվի առնել։

Լրագրողների դիտարկմանը, որ «Սասնա ծռերից» Պավլիկ Մանուկյանը պնդում է, որ Վալերի Օսիպյանն այդ օրերին պատանդ չի եղել, պարզապես մնացել է ներսում իրենց հետ, ոստիկանապետն արձագանքել է. «Էլ բան ու գործ չունե՞ի, 7-8 օր մնացել եմ էնտեղ՝ գործերս թողած»։

Նա նշել է, որ համաներման վերաբերյալ իր կարծիքն արտահայտել է կառավարության դռնփակ նիստում։ «Ես բավարարված եմ համաներման տեքստով», - ասել է Վալերի Օսիպյանը:

«Միանշանակ ռիսկեր կան, որ համաներումից հետո մենք կունենանք կրկնահանցագործություններ, բայց ես ողջունում եմ համաներումը, դա մարդասիրական մոտեցում է։ Չեմ բացառում նաև, որ շատերն ուղղվել են», - ամփոփել է ոստիկանապետը։

Նեյեմբերի 3-ին նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքը։

Համաներումն ընդհանուր առմամբ կտարածվի մոտ 6500 անձի վրա, 650 դատապարտյալ ազատ կարձակվի, այդ թվում՝ Շանթ Հարությունյանը, կկրճատվի մի քանի հարյուր դատապարտյալների պատժաչափը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---