ԱԱԾ փոխտնօրեն. ԱԱԾ-ում աշխատավարձերը մոտ 30 %-ով կբարձրանան

ԱԱԾ փոխտնօրեն. ԱԱԾ-ում աշխատավարձերը մոտ 30 %-ով կբարձրանան

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցների աշխատավարձերը միջինը 30 %-ով կբարձրանան: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԱԾ փոխտնօրեն Արամ Հակոբյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե որքան է կազմում աշխատավարձերի բարձրացման համար նախատեսված գումարը՝ նա պարզաբանել է՝ 2 մլրդ 202 հազար դրամ: Նա միաժամանակ հիշեցրել է, որ նույն նպատակով ոստիկանությանը հատկացվել է ավելի քան 7 միլիարդ դրամ, հայտնում է Panorama.am-ը։

Հաշվի առնելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ ավելի վաղ արած այն հայտարարությունը, որ համակարգը համալրվելու է նոր աշխատակիցներով՝ լրագրողները նաև հետաքրքրվել են թե քանի նոր աշխատակցի մասին է խոսքը։

Արամ Հակոբյանը նշել է, որ իրենց թվերը գաղտնի են, գաղտնի է նաև, թե տարիքայի ինչ շեմի մարդիկ են համակարգում ներգրավվում։ «Ուսումնասիրություններ են կատարվում, եթե արդյունքում հնարավոր է լինում մարդուն ներգրավել, ներգրավում ենք» ,- ասել է Արամ Հակոբյանը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---