7 սեպտեմբերի 2002 - 18:51 AMT
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ «ԱԼ ՔԱԵԴԱ» ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑԻԿ ԱՆԴԱՄՆԵՐ
Ադրբեջանում ձերբակալվել «Ալ Քաեդա» ահաբեկչական կազմակերպության մի քանի «ազդեցիկ անձեր»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը ԱՊՀ երկրների ՆԳՆ ղեկավարների հերթական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Բաքու ժամանած իրավապահ գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպմանը: Միաժամանակ նա ընդգծել է միջազգային ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ տրանսազգային հանցագործությունների այլ տեսակների դեմ պայքարում ԱՊՀ երկրների համագործակցության զարգացման անհրաժեշտությունը: