Լոնդոնում ձերբակալել են ադրբեջանցի բանկիրի կնոջը

Լոնդոնում ձերբակալել են ադրբեջանցի բանկիրի կնոջը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին ղեկավար Ջահանգիր Հաջիևի կինը՝ Զամիրա Հաջիևան, որը Լոնդոնի էլիտային Harrods հանրախանութում 10 տարում ավելի քան 16 մլն ֆունտ ստեռլինգ կամ մոտ 18 մլն եվրո է ծախսել, ձերբակալվել է: Այդ մասին հայտնել է The Guardian-ը:

Կնոջը ձերբակալել են՝ արտահանձնման հարցում ստանալով Ադրբեջանի իշխանություններից, գրում է Deutsche Welle-ն:

Դատարանում հայտարարել են, որ Հաջիևային կարող են ազատ արձակել 500 հազար ֆունտ ստեռլինգ գրավի դիմաց։ Այդ դեպքում նա պետք է ապրի Լոնդոնի իր տանը և ամեն օր գրանցվի ոստիկանությունում։ Դատախազությունը վիճարկել է այդ որոշումը, քանի որ Հաջիևան կալանքի տակ պետք է մնա մինչև նոյեմբերի 8-ը, երբ քննվելու է բողոքարկման դիմումը:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը 55-ամյա Հաջիևայի մոտից առգրավել էր մոտ 400,000 ֆունտի ոսկերչական իրեր: Նրա մոտ հայտնաբերել են ավելի քան 50 թանկարժեք զարդ, որոնք աճուրդի են հանվել Christie's-ում: Առգրավվածի մաս է կազմել նաև Boucheron սապֆիրը; Հաջիևան առաջին օտարերկրացին է Մեծ Բրիտանիայում, որից պահանջում են ներկայացնել իր միջոցների ծագումը:

Հաջիևայի ամուսինը 2016-ին հեռակա կարգով Ադրբեջանում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման խարդախության և յուրացման համար: Ջահանգիր Հաջիևն Ադրբեջանի պետական բանկի նախագահն էր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---