Վիգեն Սարգսյան. ՀՀԿ-ն պետք է մասնակցի արտահերթին՝ ապաշխարելու սխալների համար![]() 7 նոյեմբերի 2018 - 10:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախկին նախարար, հանրապետական Վիգեն Սարգսյանը կարծում է, որ ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Այդպես կայացած քաղաքական կուսակցությունը իշխանափոխությունից հետո ոչ թե «կխռովի» իր ժողովրդից, այլ նրան նոր կարգավիճակում ծառայելու հայտ կներկայացնի: Ընդդիմություն լինելը ո՛չ արտոնություն է, ո՛չ վարչական լծակ, ո՛չ էլ բարձր հանրային դիրք: Դա պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով»,-ասվում է գրառման մեջ: Նա հավելել է նաև, որ երկար տարիներ իշխանություն եղած կուսակցությունը պարզապես իրավունք չունի հավաքելու կուտակած փորձը, գիտելիքը, արհեստավարժ թիմը և իր հետ տանելով այդ ամենը հեռանալու հանրային կյանքից` «լվանալով ձեռքերը»: Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին: Քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին, կտևի մինչև դեկտեմբերի 7-ը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |