Հովհաննիսյան. ՊՆ մեքենայի վթարից վիրավորածներից ոչ մեկը ծայրահեղ ծանր վիճակում չէ 7 նոյեմբերի 2018 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի մարզում, Գորիսում տեղի ունեցած ՊՆ ավտոմեքենայի վթարի հետևանքով վիրավորված զինծառայողները տեղափոխվում են Սիսիանի հոսպիտալ և Գորիսի բուժկենտրոն: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նոյեմբերի 7-ին, ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասին պատկանող«Կամազ» մակնիշի ավտոմեքենան Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդկմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: «Վիրավորները տեղափոխվում են Սիսիանի հոսպիտալ և Գորիսի ԲԿ: Նախնական տեղեկություններով մեկը ունի կոտրվածքներ, ծայրահեղ ծանր վիճակ չկա ոչ մեկի մոտ: Նոր տեղեկություններ կհայտնենք»,-ասվում է գրառման մեջ: Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: Վթարի հետևանքով 4 զինծառայող է զոհվել: Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել էր նրանց անունները: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |