«Սպիտակը» կցուցադրվի ԱՄՆ քաղաքներում 7 նոյեմբերի 2018 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանից Օսկարի առաջադրված հայ-ռուսական արտադրության «Սպիտակ» ֆիլմը 1988-ի երկրաշարժի մասին ցուցադրվելու է ԱՄՆ-ում: Այդ մասին հայտնել է ֆիլմի ռեժիսոր Ալեքսանդր Կոտտը՝ հավելելով, որ ցուցադրություններ կլինեն Վաշինգտոնում, Մայամիում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում: Խոսելով Օսկարին արժանանալու շանսերի մասին՝ ռեժիսորն ասել է. «Ճիշտն ասած, կարծում եմ, որ շանսեր կան, ինչպես բոլորի մոտ, բայց ոչ այնքան մեծ: Մեր կինոն չեն ցուցադրել Կաննում, Բեռլինում: Ես հաղթանակի հույս չունեմ, սակայն Հայաստանից Օսկարին առաջադրվելն ինքնին արդեն մեծ քայլ է»: Ռուսաստանում ֆիլմն էկրան կբարձրանա նոյեմբերի 29-ին: Թեև «Սպիտակը» հիմնված է իրական դեպքերի վրա, այն չի կարելի քրոնիկոն համարել: Ռեժիսորը միտումնավոր կադրի ետևում է թողնում վիզաուլ սարսափները՝ կենտրոնանալով հերոսների ապրումների վրա: Ֆիլմում գրեթե բառեր չկան՝ կերպարների վիշտը լուռ է: Ըստ ռեժիսորի, նա ձգտել է ֆիլմի միջոցով փոխանցել հանդիսատեսին այն մարդկանց «խուճապը, հուսալքությունը, արիությունն ու հերոսությունը, որոնք ի հեճուկս տարերքի փորձում էին գտնել իրենց տունն ու հարազատներին: «Սա ֆիլմ ռեքվիեմ է, սա կինո է մի մարդու մասին, որը գտել է իրեն: Ցավոք՝ ողբերգության գնով»,-ասել է Կոտտը: Գլխավոր դերը կատարել է Լեռնիկ Հարությունյանը: Սյուժեով նա ռուս ընկեր ունի, որին խաղում է Օլեգ Վասիլկովը, իսկ քաղպաշտպանության զինվորների դերակատարներն են Ալեքսանդր Կուզնեցովը ու Կոնստանտին Պոյարկովը: Ֆիլմում նաև ֆրանսիացի դերասաններ են նկարահանվել՝ Օլիվյե Պեյջեսն ու Ժոզեֆին Ժապին, որը հայտնի է Մելանի Լորանի «Ես շնչում» եմ ֆիլմով, որը ներկայացվել էր «Սեզարի»: Ռուսաստանցի ռեժիսորներն առաջին անգամը չէ, որ դիում են Սպիտակի երկրաշարժի թեմային: 2016-ի դեկտեմբերին էկրաններ բարձրացավ ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը, որը նույնպես պատմում է Սպիտակի երկրաշարժի մասին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |